Luxury Image Studio

Luxury Image Studio-ն ընկերության գեղեցկության սրահն է, որտեղ մատուցվում են վարսահարդարման, դիմահարդարման, մատնհարդարման և կոսմետոլոգիական մի շարք ծառայություններ: Սրահը հարմարավետ է, հագեցած է բարձրակարգ նյութերով և ժամանակակից սարքավորումներով:

Հասարակական կյանքում կատարվող փոփոխությունները բերել են մարդկանց այն գիտակցությանը, որ նորաձև և գրավիչ տեսք ունենալը դարձել է ոչ միայն ցանկություն, այլ նաև անհրաժեշտություն: Այս ամենը կապված չէ ո’չ տարիքի, ո’չ սեռի և ո’չ էլ սոցիալական դիրքի հետ:

Այն ինչ օգնում է տարբերվել, օգնում է նաև լինել գեղեցիկ: Ցանկացած միջոցառման ժամանակ շատ կարևոր է ունենալ շքեղ և յուրահատուկ տեսք: Մեր գեղեցկության սրահի մասնագետները կընդգծեն Ձեր գեղեցկությունը և, հաշվի առնելով յուրաքանչյուր  մանրուք, կօգնեն Ձեզ տարբերվել և լինել ինքնատիպ:

Թե’ վարսահարդարումը, թե’ դիմահարդարումը և թե’ մատնահարդարումը շատ կարևոր են յուրաքանչյուրի համար, սակայն դրանք պետք է լինեն անվտանգ, որպեսզի չվնասեն Ձեր իսկ գեղեցկությունը: Հաշվի առնելով այդ՝ սրահում օգտագործվում են բարձրակարգ բրենդերի նյութեր, որոնք ներկրվում են Հայաստան անմիջապես արտադրողից: 

Ցանկացած ժամանակ մարդկանց մոտ առաջացել են մաշկի հետ կապված զանազան խնդիրներ և այդպես շարունակվում է մինչ օրս, ինչն իր լուծումն է գտնում կոսմետոլոգիայի միջոցով: Կոսմետոլոգիայի գերխնդիրն է մաշկը դարձնել առողջ և հմայիչ: Ինչպես նշեցինք, մեր գեղեցկության սրահում մատուցվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, ինչն օգնում է պահպանել Ձեր  գեղեցկությունը և լինել խնամված: 

 

Վարսահարդարում



Մազերի կտրվածք
Տղամարդկանց մազերի կտրվածք և ֆեն

Մազերի կտրվածք տաք մկրատով

Ուղիղ ֆեն
Խառը ֆեն
Մազերի ուղղում կերատինով
Մազերի արհեստական երկարացում
Մազերի ներկում
Գունաշերտավորում
Մեժ
Սանրվածքներ
Հյուսք
Դիֆուզոր
Շիպցի