Luxury Image Studio

Luxury Image Studio-ն ընկերության գեղեցկության սրահն է, որտեղ մատուցվում են վարսահարդարման, դիմահարդարման, մատնհարդարման և կոսմետոլոգիական մի շարք ծառայություններ: Սրահը հարմարավետ է, հագեցած է բարձրակարգ նյութերով և ժամանակակից սարքավորումներով:

Հասարակական կյանքում կատարվող փոփոխությունները բերել են մարդկանց այն գիտակցությանը, որ նորաձև և գրավիչ տեսք ունենալը դարձել է ոչ միայն ցանկություն, այլ նաև անհրաժեշտություն: Այս ամենը կապված չէ ո’չ տարիքի, ո’չ սեռի և ո’չ էլ սոցիալական դիրքի հետ:

Այն ինչ օգնում է տարբերվել, օգնում է նաև լինել գեղեցիկ: Ցանկացած միջոցառման ժամանակ շատ կարևոր է ունենալ շքեղ և յուրահատուկ տեսք: Մեր գեղեցկության սրահի մասնագետները կընդգծեն Ձեր գեղեցկությունը և, հաշվի առնելով յուրաքանչյուր  մանրուք, կօգնեն Ձեզ տարբերվել և լինել ինքնատիպ:

Թե’ վարսահարդարումը, թե’ դիմահարդարումը և թե’ մատնահարդարումը շատ կարևոր են յուրաքանչյուրի համար, սակայն դրանք պետք է լինեն անվտանգ, որպեսզի չվնասեն Ձեր իսկ գեղեցկությունը: Հաշվի առնելով այդ՝ սրահում օգտագործվում են բարձրակարգ բրենդերի նյութեր, որոնք ներկրվում են Հայաստան անմիջապես արտադրողից: 

Ցանկացած ժամանակ մարդկանց մոտ առաջացել են մաշկի հետ կապված զանազան խնդիրներ և այդպես շարունակվում է մինչ օրս, ինչն իր լուծումն է գտնում կոսմետոլոգիայի միջոցով: Կոսմետոլոգիայի գերխնդիրն է մաշկը դարձնել առողջ և հմայիչ: Ինչպես նշեցինք, մեր գեղեցկության սրահում մատուցվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, ինչն օգնում է պահպանել Ձեր  գեղեցկությունը և լինել խնամված: 

 

Կոսմետոլոգիա



Դեմքի մաքրում
Դեմքի մաքրում (տղմ.)
Մեջքի մաքրում
Պիլինգ
Ֆոտոէպիլյացիա
Ասեղային էպիլյացիա
Ձեռքերի ոսկային դեպիլյացիա
Ոտքերի ոսկային դեպիլյացիա
Բիկինիի ոսկային դեպիլյացիա
Անութափոսերի ոսկային դեպիլյացիա
Մեջքի ոսկային դեպիլյացիա
Որովայնի ոսկային դեպիլյացիա
Այտերի ոսկային դեպիլյացիա
Շրթունքների վերին հատվածի ոսկային դեպիլյացիա
Ականջների դակում
Դեմքի կոսմետիկ մերսում, մեջքի մերսում,  դիմակ
Դեմքի պլաստիկ մերսում, մեջքի մերսում, դիմակ
Բուժական մերսում 
Դիմակներ
Ալգինատ դիմակներ
Օգտագործվում են հետևյալ ֆիրմաների պրոֆեսիոնալ նյութերը՝
MIRRA-M (Russia), Holy Land (Israel), NATURA SIBERICA (Russia, Award Best Green Cosmetics 2012, Italy )