Ընկերության մասին

Նորաստեղծ Luxury Cars ընկերությունը հիմնադրվել է հաճախորդներին շքեղության և հարմարավետության ծառայություններ մատուցելու նպատակով: Ընկերությունը մատուցում է համալիր ծառայություններ և Ձեր կյանքի հիշարժան օրերին օգնում է շքեղություն հաղորդել Ձեզ:

Ընկերության կարգախոսը

«Շքեղությունն ու հարմավետությունը՝ հասանելի բոլորին»

Աշխատակազմը

Ընկերությունը  սպասարկման բարձր որակ ապահովելու նպատակով ձևավորել է արհեստավարժ մասնագետներով համալրված աշխատակազմ, որն առաջնորդվում է ընկերության անունը, ծառայությունների որակը բարձր պահելու սկզբունքով: Ընկերությունն իր աշխատակազմի միջոցով նպատակադրվել է նպաստել սպասարկման բարձր մշակույթի ձևավորմանը: 

Գնային քաղաքականությունը

Ընկերության գնային քաղաքականությունը համահունչ է ընկերության կարգախոսին՝ «Շքեղությունն ու հարմարավետությունը՝ հասանելի բոլորին»: 

Luxury Cars

Ռետրո ավտոմեքենաների վարձույթի սրահ: Սրահում ներկայացված են մի շարք հնաոճ ավտոմեքենաների եզակի նմուշներ, որոնք արտադրված են 30-90-ական թվականներին և ներկայումս  շքեղ ու բացառիկ տպավորություն են ստեղծում: Մանրամասն՝ այստեղ
 

Sport Zimer Qlenet Qlenet

Luxury Taxi 

Luxury Taxi Service-ը մեր ընկերության տաքսի ծառայությունն է: Luxury Taxi Service-ի բարձրակարգ մեքենաներով երթևեկելիս կարող եք անհոգ լինել, քանի որ մեր ընկերության պրոֆեսիոնալ և բարեխիղճ վարորդները կապահովեն Ձեր անխափան, անվտանգ և հաճելի երթևեկությունը: Մանրամասն՝ այստեղ

Luxury Image Studio

Գեղեցկության սրահ, որտեղ մատուցվում են վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման և կոսմետոլոգիական մի շարք ծառայություններ: Սրահը հարմարավետ է, հագեցած է բարձրակարգ նյութերով և ժամանակակից սարքավորումներով: Մանրամասն՝  այստեղ

Luxury Wedding Studio

Հարսանյաց զգեստների և աքսեսուարների վարձույթի սրահ: Սրահում ներկայացված է նորաձև և շքեղ հարսանյաց զգեստների և  աքսեսուարների հարուստ հավաքածու, որը պարբերաբար համալրվում է նոր նմուշներով: Դուք այստեղ կգտնեք շքեղ ու տպավորիչ հարսանիք կազմակերպելու համար անհրաժեշտ բարձրաճաշակ իրեր և աքսեսուարներ: Մանրամասն՝ այստեղ
 

A01 A04 A05

Luxury Style Studio

Երեկոյան ինքնատիպ ու շքեղ զգեստների վաճառքի և վարձույթի սրահ: Սրահում ներկայացված են բրենդային այնպիսի հագուստներ, որոնք յուրահատուկ և շքեղ տեսք կհաղորդեն Ձեզ և կօգնեն Ձեր օրը հիշարժան դարձնել: Մանրամասն՝ այստեղ

Luxury Baby Studio

Մանկական հագուստի սրահ: Սրահում ներկայացված են ինչպես տոնական, այնպես էլ թատերական այնպիսի հանդերձանքներ, որոնք Ձեր փոքրիկի օրը կդարձնեն անմոռանալի: Մանրամասն՝ այստեղ